Ադրբեջանական Salam News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Նախիջևան կժամանեն Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարները: Նրանք այսօր կքննարկեն վաղվա իրենց եռակողմ հանդիպման պլանը:
Ակնկալվում է, որ այդ հանդիպման ժամանակ Ահմեդ Դավութօղլուն, Ալի Աքբար Սալեհին և Էլմար Մամեդյարովը քննարկելու են երեք երկրների հետաքրքրության կենտրոնում գտնվող հարցեր. տարածաշրջանային հակամարտությունների կարգավորում և դրա համար անհրաժեշտ բարենպաստ պայմանների ստեղծում, ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թմրաբիզնեսի, թրաֆիքինգի և զենքի վաճառքի դեմ պայքար, տնտեսական ոլորտում համագործակցության խորացում և այլն:
Այնուամենայնիվ, այդ հանդիպման առաջին պլանում լինելու է Հարավային Կովկասում առկա իրավիճակը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մամեդյարովը հայտարարեց, թե իրենք պայմանավորվել են նմանատիպ հանդիպումներն անցկացնել տարեկան երկու անգամ, և որ նախիջևանյան հանդիպումից հետո հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում:
Tuesday, March 6, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment