News.am. 8-3-2012- NEWS.am-ը որոշակի կրճատումներով ներկայացնում է ֆրանսիացի փիլիսոփա եւ գրող Բեռնար Անրի Լեւիի` «The Huffington Post»-ում հրապարակված հոդվածը, որում նա մեկնաբանում է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրենքի վերաբերյալ կայացած որոշումը.
«Իշխանությունը պատկանում է օրենքին: Եւ հանրապետության ինստիտուտներին: Այսպիսով, Սահմանադրական խորհրդի կողմից խորհրդարանի երկու պալատների ընդունած օրենքի չեղյալ համարումը օրենքի տեսանկյունից վերջին խոսքն է, եւ այնքան ժամանակ, քանի դեռ նույն երկու պալատները չեն վերանայել այն:
Այդուհանդերձ: Հարգելով սահմանադրական պետությունն ու նրա կանոնները` չպետք է աչք փակել որոշակի քանակությամբ փաստերի գոյության վրա, որոնք այս գործում բավականին անհանգստացնող են: Դրան է վերաբերում, օրինակ, Թուրքիայի ներկայացուցիչների ճնշումը:
Սակայն խառնաշփոթի տարածման քաղաքականությունը մարդկանց մտքում այնպիսին է, որը չի արգելում հիշեցնել, որ այդ բարձր մարմինն ամենեւին էլ բարձր չէ, եւ ամեն դեպքում դա ֆրանսիական բնույթի Գերագույն դատարանը չէ, որի մասին բարձր խոսում են այստեղ եւ այնտեղ:
Եւ հատկապես արգելված չէ հավանություն տալ նրանց, ում հուսահատության մեջ է գցել շահերի եւ ազդեցությունների այդ բալետը` տվյալ ազնիվ գործի, այսինքն` ճշմարտության շուրջ: Արգելված չէ հուսալ, որ վերջին խոսքը չի պատկանի կարծիքի ազատ արտահայտման կողմնակիցներին, ովքեր արդեն քվեարկության հաջորդ օրը մատնեցին իրենց` Հայոց ցեղասպանությունը վերաորակավորելով որպես «կոտորած» եւ պահանջելով «պատմական հանձնաժողով»` «իրական փաստերը» վերականգնելու համար:
Վարկաբեկված խորհուրդը, եթե անգամ այն սահմանադրական է, ճշմարտության պաշտպան չի հանդիսանում, եւ, բարեբախտաբար, վերջերս նրա կողմից ընդունված որոշումը չի կարող նախապես որոշել ճակատամարտի ելքը, որում ցեղասպանության պատմաբաններն արդեն վաղուց հաղթել են:
Ոչ, ես դա ասել եմ հարյուր անգամ, ոչ թե «հուշային օրենքների» համար մարտում, այլ ցեղասպանության դեպքերի արմատական առանձնահատկությունների ճանաչման համար մարտում, որոնք բնորոշ են մեր ժամանակին:
Հանուն օրենքի` մարդկության համար:
Հանուն այդ շատ եզակի ճշմարտության հարգման, որի խախտումը սպառնալիք է մեզնից յուրաքանչյուրի համար, քանի որ այն ուղղված է մարդկային ռասայի հենց սրտին:
Հանուն արդար եւ բարձր աստիճանի ունիվերսալ օրենքի, որի վերաբերյալ մենք հույս ունենք, որ հաջորդ նախագահը, ով էլ լինի, կընդգրկի օրակարգում»:
Thursday, March 8, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment