Tert.am. 10-3-2012-Իսրայելը չի պատրաստվում երկար ժամանակով հետաձգել Իրանին հարվածելը: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն` նշելով, որ Իրանի միջուկային սպառնալիքին պետք է վերջ դնել: Ըստ վարչապետի` դա օրերի կամ շաբաթների հարց չէ, սակայն տարիների մասին էլ խոսք չի կարող լինել:
Ինչպես հայտնում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը, սա ԱՄՆ-ից նրա վերադառնալուց եւ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպելուց հետո իրանական միջուկային ծրագրի թեմայով Նեթանյահուի առաջին հայտարարությունն է: Իսրայելական կառավարության ղեկավարը նշել է երկու երկրների մոտեցումների որոշակի տարբերություններն այդ հարցի լուծման հետ կապված. ԱՄՆ-ը հեռու է գտնվում Իրանից, իսկ ահա Իսրայելը շատ մոտ է, եւ իսրայելական ժամացույցն այլ արագությամբ է շարժվում, քան` ամերիկյանը:
Ինչպես ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցներին վկայակոչելով հայտնել էր NEWS.am-ը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Վաշինգթոն կատարած այցի ժամանակ ԱՄՆ-ի եւ Իսրայելի միջեւ փաթեթային համաձայնագիր է կնքվել իրանական խնդրի վերաբերյալ: Այդ գործարքի շրջանակներում Իսրայելը պարտավորվում է այս տարի չհարձակվել Իրանի միջուկային օբյեկտների վրա: Իր կողմից ԱՄՆ-ն Իսրայելին կտրամադրի բոլոր մարտական միջոցները` Թեհրանի միջուկային օբյեկտների վրա հարձակման ժամանակ:
Հիշեցնենք, որ Վաշինգթոնում կայացած հանդիպմանը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ իրանական միջուկային խնդրի դիվանագիտական լուծման համար ժամանակ դեռեւս կա, իսկ Նեթանյահուն հայտնել էր, որ Իսրայելը դեռեւս վերջնական որոշում չի ընդունել Իրանին հարված հասցնելու մասին: Դրանից հետո լրատվամիջոցներում հաղորդագրություններ էին հայտնվել, որ Իսրայելն, այնուամենայնիվ, պատրաստվում է հարձակվել Իրանի վրա, եթե մոտակա ամիսներին նրա միջուկային ծրագրերում էական փոփոխություններ տեղի չունենան:
Saturday, March 10, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment