1in.am. 13-3-2012-Ինչպես հաղորդում է IRNA պետական լրատվական գործակալությունը, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն ասել է, որ Իրանը վստահ է՝ հարևան Ադրբեջանը թույլ չի տա, որ հարձավող ուժերն անցնեն իր տարածքով:
Associated Press-ը գրում է, որ Ահմադինեժադը Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ Սաֆար Աբիևին ասել է, որ իրենք համոզված են՝ իրենց հարևան և եղբայր Ադրբեջանի կողմից Իրանի համար ոչ մի խնդիր չի ստեղծվի:
Ավելի վաղ Աբիևը լրագրողներին ասել էր, որ Ադրբեջանը «հզոր Իրանի» դեմ գործողություններ չի իրականացնի, կամ թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործելով՝ հարձակվեն Իրանի վրա:
Ահմադինեժադն ասել է, որ երկու երկրների միացյալ թշնամիները փորձում են խոչընդոտել Թեհրանի և Բաքվի հարաբերությունների բարելավմանը։
Tuesday, March 13, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment