News.am. 12-3-2012-Բաթումիում թուրքական մզկիթի` Ազիզիեի կառուցման վերաբերյալ ստորագրման ենթակա փաստաթուղթ դեռեւս չկա: Ճեպազրույցի ժամանակ Վրաստանի ԱԳՆ փոխնախարար Նինո Կալանդաձեն հայտնել է, որ թուրքական կողմի հետ բանակցությունները շարունակվում են, դրա համար էլ կողմերի ստորագրման համար պատրաստ պայմանագիր դեռ չկա:
«Չկա ոչ ստորագրված, ոչ էլ ստորագրման ենթակա փաստաթուղթ: Դեռեւս բանակցությունները շարունակվում են»,-հայտարարել է նա:
Մինչդեռ Վրաստանի Մշակույթի նախարար Նիկա Րուրուան մարտի 7-ին լրագրողներին հայտնել է, որ վրացական կողմը Թուրքիայի հետ պայմանագիր կստորագրի Ազիզիե մզկիթի կառուցման վերաբերյալ, հաղորդում է «Գրուզիա-օնլայնը»:
Tuesday, March 13, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment