Tert.am. 12-3-2012-Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը, երկուշաբթի օրը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ, հաղորդում է Թրենդ գործակալությունը:
Հանդիպման ընթացքում, նախագահ Ահմադինեժադի երկու երկրների միջև հարաբերությունները անվանել է անկեղծ և եղբայրական, նշելով, որ Ադրբեջանի և Իրանի միջև ոչ մի խնդիր չկա:
«Թշնամիները չեն ցանկանում, որ Ադրբեջանի և Իրանի միջև կապերը ընդլայնվեն և դրա համար արհեստական խնդիրներ են ստեղծում: Վստահ եղեք, որ Թեհրանի և Բաքվի միջև կապերը երբեք չեն խաթարվի», - ասել է Ահմադինեժադը:
Իրանի նախագահ Ահմադինեժադը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ադրբեջանական ժողովրդին շնորհավորել է առաջիկա Նովրուզ տոնի առիթով: Նախարար Աբիևը նույնպես` նախագահ Ալիևի անունից, շնորհավորել է Իրանի ժողովրդին և նախագահին` նույն տոնի առիթով:
Tuesday, March 13, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment