Tuesday, March 6, 2012

Էլմար Մամեդյարովը Ղարաբաղյան հիմնախնդիրը քննարկել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցչի հետ

1in.am. 6-3-2012- Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր ընդունել է Թուրքիայի փոխարտգործնախարարի օգնական Ֆաթիհ Ջեյլանին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմանի հարաբերությունների խնդիրը: Բացի այդ, քննարկվել են նաև խաղաղ ճանապարհով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներն ու տարածաշրջանային զարգացումները:

No comments: