«Լրագիր» 6-3-2012- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միջազգային հանրությանը մեղադրել է Սիրիայում շարունակվող բռնությունների հարցում անգործություն ցուցաբերելու մեջ: Էրդողանը Սիրիայի իրադարձությունները որակել է որպես Բաշար Ասադի վարչակարգի համակարդկային ագրեսիա, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
«Ագրեսիվ գործողությունները վերջին օրերին հակամարդկային գործողությունների բնույթ են ձեռք բերել», հայտարարել է Էրդողանը Թուրքիայի խորհրդարանում «Արդարություն եւ զարգացում» խմբակցության նիստի ժամանակ: «Սիրիայի գործող վարչակարգը շարունակում է ցույց տալ միջազգային հանրությանը, թե ինչ անգթորեն է ոչնչացնում սեփական ժողովրդին: Ափսոս, որ միջազգային հանրությունը ՄԱԿ-ի գլխավորությամբ սահմանափակվում է իրադարձություններին հետեւելով: Սիրիայի հարցով չընդունված ՄԱԿ բանաձեւերն ուժ են տալիս Ասադի վարչակարգին», ասել է նա:
Էրդողանը կոչ է արել Սիրիայի իշխանությունների վրա մեծացնել ճնշումը Հոմսում եւ այլ վայրերում օգնության կարիք ունեցողների համար մարդասիրական միջանցք բացելու եւ Դամասկոսի նկատմամբ Արաբական պետությունների լիգայի որոշումներն իրագործելու համար:
Tuesday, March 6, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment