Panorama.am. 6-3-2012- Հայաստանն Իրանը 450 միլիոն բնակչություն ունեցող Միջին Ասիայի երկրներին կապող լավ կամուրջ է:
Այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ` հայտարարել է Իրանի Մարքազի նահանգի նահանգապետ Ալի Աքբար Շեյբանիֆարդը:
Մարքազիի նահանգապետն Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Լևոն Ահարոնյանի հետ հանդիպման ժամանակ նշելով, որ իր ղեկավարած նահանգը Հայաստանում առևտրի և արդյունաբերության ոլորտում ներդրումներ կատարելու մեծ ներուժ ունի, հավելել է, որ Մարքազի նահանգը նպատակ ունի Հայաստանի հետ ընդլայնել առևտրատնտեսական հարաբերությունները:
Լևոն Ահարոնյանն էլ իր հերթին նշել է, որ Հայաստանի կառավարությունը իրանցի ներդրողների և գործարարների համար բանկային և մաքսային ոլորտում բարենպաստ պայմաններ կստեղծի:
Wednesday, March 7, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment