Tert.am. 6-3-2012- Stratfor-ը Թուրքիային առնչվող հերթական փաստաթուղթն է բացահայտել` կապված Իրաքի Քանդիլ լեռան վրա ապաստանած քուրդ զինյալների հետ:
Ինչպես տեղեկացնում է Taraf-ը, «Քրդական համայնքների միությունը» (KCK), որը ահաբեկչական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մաս է համարվում, փաստաթուղթ է ուղարկել Stratfor-ին:
Ուշագրավ է, որ քուրդ աղբյուրի հետ զրուցած անձի ծածկանունը «Երևան» է:
«Քրդերի առաջնորդ Աբդուլլա Օջալանը 2011 հուլիսի 27-ին փաստաբանների միջոցով տեղեկացրել է, որ այլևս չի ցանկանում թուրքական կառավարության և PKK-ի միջև միջնորդ լինել, ինչն էլ նշանակում է, որ քրդական հարցը և դրա լուծումը այլ ուղղությամբ կարող է ընթանալ»,- ասել է Քադիլ լեռան զինյալների առաջնորդը` շեշտելով, որ առաջնորդը ավելի քան 12 տարի է բանտարկված է, սակայն դա բանակցությունների խոչընդոտ չէ:
Աղբյուրը անդրադարձել է նաև «Արդարություն և զարգացում» կուսակցությանը, նշելով, որ Օջալանը դեռևս 1993 թվականից «միակողմանի զինադադար է» սկսել և փորձել հարցերը լուծել խաղաղ ճանապարհով, սակայն կառավարությունն իր կոշտ ուրացման և ոչնչացման քաղաքականությամբ կորցրել է այդ հնարավորությունը:
Wednesday, March 7, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment