Tuesday, March 13, 2012

Պետք է ադրբեջանահայերի միություն ստեղծել. ադրբեջանցի պատգամավոր

Tert.am. 12-3-2012-Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր «Անա Վաթան» կուսակցության փոխնախագահ Զահիդ Օրուջը հայտարարել է, որ Ադբրեջանում բնակված 30 հազար հայերը պետք է միություն ունենան: «Ժամանակն է այդ հարցը հանրային քննարկման առարկա դարձնել: Նման միության ստեղծումը կարող է Ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված ադրբեջանական քաղաքականության մի մասը դառնալ: Ադրբեջանի հայերն ունեն իրավունքներ ու պարտավորություններ»,-ասել է նա: Ինչպես տեղեկացնում է 1news.az-ը Պատգամավորը խոստացել է խորհրդարանի հաջորդ նիստին նման առաջարկությամբ հանդես գալ:

No comments: