Tuesday, March 13, 2012

Ֆրանսիական միգրացիոն ծառայության ղեկավարն առաջարկում է Հունաստանի և Թուրքիայի միջև պատ կառուցել

1in.am. 13-3-2012- OFII ֆրանսիական միգրացիոն ծառայության ղեկավար Առնո Կլարսֆելդն առաջարկում է Հունաստանի և Թուրքիայի սահմանին պատ կառուցել, ինչպիսին, օրինակ, կա Մեքսիկայի և ԱՄՆ-ի միջև, որպեսզի դադարեցվի անօրինական ներգաղթյալների թիվը ԵՄ տարածք: OFII–ի տնօրենը երկուշաբթի օրը BFM TV հեռուստաալիքի եթերում մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հայտարարությունը: Նախագահը կիրակի օրը սպառնացել էր, որ Ֆրանսիան դուրս կգա Շենգենյան համաձայնագրից, եթե մեկ տարուց շենգենյան տարածքի համար չսահմանվեն խիստ նորմեր: «ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև սահմանի ողջ երկարությամբ պատնեշ կա, որը մշտապես հսկվում է: Դա անհրաժեշտ է անել նաև ԵՄ սահմաններին` Հունաստանում: Պետք է հնարավորություն ունենալ թույլ չտալ նրանց, ովքեր ուզում են անցնել սահմանը, այլ որոշել, թե ում թույլ տալ»,- ասել է Կլարսֆելդը: Հաղորդավարի այն հարցին, թե ինչ տեսք կարող է ունենալ այդ պատը, ֆրանսիական միգրացիոն ծառայության ղեկավարը պատասխանել է. «Փշալարով սովորական պատ: Հռոմը պատով էր շրջապատված և 4 դար խաղաղություն էր»: Երկուշաբթի օրը Սարկոզիի խորհրդական Անրի Գենոն մեկնաբանել էր Ֆրանսիայի դիրքորոշումը Շենգենյան համաձայնագրի առնչությամբ: Փարիզը հույս ունի, որ Շենգենյան գոտում կմշակվի օրինական և անօրինական ներգաղթյալներին փաստաթղթեր տալու չափանիշներ: Նրա խոսքերով՝ տվյալ պահին Ֆրանսիան այդ հարցի հետ կապված բանակցություններ է վարում Իտալիայի և Գերմանիայի հետ: Եթե նոր կանոններ ընդունել չհաջողվի, ապա Փարիզը կարող է վերականգնել վերահսկողությունը ֆրանսիական սահմանին: Սարկոզին իր ելույթներում կանոնավոր կերպով շոշափում է ներգաղթյալների հարցը։ Ներգաղթը, նրա խոսքերով, կարող է հանգեցնել երկրի սոցիալական համակարգի փլուզմանը:

No comments: