Monday, March 12, 2012

«Իրանա-ադրբեջանական հարաբերություններում չկա որևէ լարվածություն». Ալի Հասանով

Ադրբեջանական ANS PRESS-ին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ իր տարածքը գործածվի Իրանի դեմ. «Վերջին ժամանակներս որևէ լարվածություն չի տիրում իրանա-ադրբեջանական հարաբերություններում: Պարզապես Իրանում մի շարք շրջանակներ, վախենալով Իրան Արևմուտքի ռազմական ներխուժումից, նմանատիպ ճնշում են գործադրում բոլոր հարևան երկրների վրա: Թեհրանը ցանկանում է ևս մեկ անգամ համոզվել, որ հարևան երկրների տարածքները չեն ծառայի այդ նպատակին: Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ իր ներքին ու արտաքին հարաբերությունները կառուցելիս ելնում է իր իսկ շահերից: Ադրբեջանում երբեք չեն կարող գլուխ բարձրացնել հակաիրանական ուժերը»: Հասանովը նաև անդրադարձել է 1.6 միլիարդ դոլարի իսրայելա-ադրբեջանական ռազմական գործարքին, ինչի համար իր մտահոգությունն է հայտնել Իրանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանն այդ սպառազինությունը գնում է իր ռազմական հզորության ամրագրման համար և չի պատաստվում հարձակվել ոչ մեկի վրա: Հասանովը հավելել է, որ Ադրբեջանը շարունակում է Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի շուրջ բանակցել Ռուսաստանի հետ:

No comments: