1in.am. 6-3-2012- Ռուսական գործակալության փոխանցմամբ՝ մերձավորարևելյան հարցերով Իրանի փոխարտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը Մոսկվայում մեկնաբանել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այն հայտարարությունը, որն առնչվում է Իրանի միջուկային օբյեկտներին կանխիչ հարված հասցնելու մտադրությանը.
«ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ ունեցած հանդիպման ժամանակ Նեթանյահուի արած հայտարարությունները վկայում են նրա վախեցած լինելու և ոչ թե այդ հայտարարությունները գործնականում կյանքի կոչելու պատրաստակամության մասին:
Նեթանյահուի հայտարարություններն ավելի շուտ նման են վախի ճիչի, քան վկայում են ինչ-որ միջոցներ ձեռնարկելու մասին: Մերձավորարևելյան զարգացումների պատճառով վատթարացել են Իսրայելի արտաքին քաղաքական դիրքերը: Իսրայելում քաջ գիտակցում են Իրանին հնարավոր ռազմական հարված հասցնելու բացասական հետևանքները:
Ինչ վերաբում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դիրքորոշմանը, ապա Իրանը երբեք թույլ չի տվել, որ նա որևէ որոշում ընդունի իր միջուկային ծրագրի վերաբերյալ»:
Հիշեցնենք, որ Նեթանյահուն հայտարարել էր, թե իր երկիրն ունի իրանական միջուկային սպառնալիքից ինքնապաշտպանության իրավունք:
Tuesday, March 6, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment