«Լրագիր» 6-3-2012- Մոսկվան պատրաստ է քննարկել Իրանի նկատմամբ սանկցիաները միակողմանի հանելու հնարավորությունը, եթե Իրանը համաձայնվի իր միջուկային ծրագիրը դնել ԱԷՄԳ (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) լիակատար վարհսկողության տալ, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Դիվանագետը հիշեցրել է, որ «Ռուսաստանը եւ փոփոխվող աշխարհը» նախընտրական հոդվածում Վլադիմիր Պուտինը առաջարկել է այն գաղափարը, որ միջազգային հանրությունը կարող է ճանաչել Իրանի իրավունքը ԱԷՄԳ վերահսկողության ներքո ուրանի հարստացման աշխատանքներ տանելու հարցում:
Նրա խոսքով, այդ գաղափարը արդյունավետ է եւ փորձելու են այն քննարկման առարկա դարձնել Իրանի եւ «վեցյակի» (ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջեւ կայանալիք բանակցային փուլի ժամանակ:
Tuesday, March 6, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment