Tuesday, March 6, 2012

Ստամբուլի ակցիայի սադրիչներից մեկը Ադրբեջանի ճանաչված հեռուստահաղորդավար է

Panorama.am. 6-3-2012- Ադրբեջանում զարմացած են, որ փետրվարի 26-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների կողմից կազմակերպված հակահայկական ռասիստական ակցիայի վերաբերյալ քննադատություններ են հնչել թուրքական առաջադեմ հասարակության կողմից: Ավելին, Բաքվի անգամ «առաջադեմ» հասարակության ներկայացուցիչները չեն հասկանում, թե ինչու Ստամբուլում իրենց անցկացրած ակցիայի դեմ մարտի 4-ին պատասխան ցույց է անցկացվել, որտեղ դատապարտվել են հայերին վիրավորող պաստառներ բարձրացրած և հակահայկական ու ռասիստական կոչեր հնչեցրած մարդիկ: tia.az-ն այդ կապակցությամբ գրում է, որ Ստամբուլի ոստիկանությունը պարզել է, որ հայերին վիրավորող պաստառ բռնած անձանցից մեկը եղել է Ադրբեջանում ճանաչված լրագրող և հեռուստահաղորդավար Այնուր Թալիբովան, որին Թուրքիայում դատապարտում են ռասիստական գործունեություն ծավալելու համար: Ադրբեջանում չեն հասկանում նաև, թե ինչու Թուրքիայում կրթություն ստացող ադրբեջանցի ուսանողների` Անկարայի Հաջեթթեփե համալսարանում կազմակերպած հակահայկական և ռասիստական ակցիան տապալել են իրենց «Ադրբեջանցի սոցիալիստներ» անվանած խմբի անդամները, իսկ այդ ուսանողներին համալսարանից չհեռացվելու համար անհրաժեշտ է եղել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանի, անգամ Ադրբեջանի կառավարության միջամտությունը:

No comments: