Thursday, March 8, 2012

Դավութօղլուն հույս ունի, որ «ադրբեջանական օկուպացված տարածքների հարցը» շուտափույթ լուծում կստանա

News.am. 7-3-2012- Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Նախիջեւանում տեղի ունեցած Ադրբեջանի եւ Իրանի ԱԳՆ ղեկավարներ Էլմար Մամեդյարովի եւ Ալի Աքբարի Սալեհիի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում բոլոր վիճելի հարցերը կլուծվեն, մասնավորապես, «ադրբեջանական օկուպացված տարածքների հարցը», հաղորդում է SalamNews-ը: Նա նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում մեծաթիվ ազգություններ են բնակվում, եւ Թուրքիան հավատում է, որ այդ ազգերը կարող են ապրել միասին: «Մենք հույս ունենք, որ բոլոր վիճելի հարցերը Հարավային Կովկասում կլուծվեն, մասնավորապես, օկուպացված ադրբեջանական տարածքների հարցը, եւ դրանից հետո Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի հետ մենք կկարողանանք հասնել տարածաշրջանում հարաբերությունների զարգացմանը»,-հայտարարել է Ահմեդ Դավութօղլուն:

No comments: