ԼՂՀ նախագահական աշխատակազմի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ Հաղթանակի տոնի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպմանն առնչվող խնդիրների շուրջ:
Ըստ նույն աղբյուրի, հատուկ ուշադրության կենտրոնում են եղել ԼՂՀ–ում տոնական միջոցառումների նախապատրաստման ու անցկացման հետ կապված հարցերը: Այս կապակցությամբ զեկույցներով հանդես են եկել տոնակատարության կազմակերպման կառավարական հանձնաժողովի անդամները: Բակո Սահակյանը հանձնաժողովի անդամներին հանձնարարել է մանրամասն մշակել բոլոր նախատեսված միջոցառումները և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ դրանք կազմակերպված ու բարձր մակարդակով անցկացնելու համար:
Tuesday, March 6, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment