Thursday, March 8, 2012

Թուրք լրագրողների ձերբակալության եւ Էրդողան-Գյուլեն հակամարտության շուրջ. WikiLeaks

News.am. 8-3-2012-Թուրքական Taraf-ը հրապարակել է WikiLeaks-ի բացահայտումները Stratfor-ի ուսումնասիրություններում Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) եւ «Գյուլենի միության» (Իսլամանակ համայնք, որը ստեղծել է Ֆեթհուլլահ Գյուլենը։ Վերջինս ներկա պահին բնակվում է ԱՄՆ-ում) միջեւ առկա հակամարտությանը։ Բացահայտված հրապարակման մեջ հիշատակվում է 2011-ին Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից ամիսներ առաջ ձերբակալված լրագրողների խնդիրը։ Stratfor-ի ղեկավար Ջորջ Ֆրիդմանը հարցրել է իր վերլուծաբաններին, թե ինչի հետ է կապված ընտրություններից առաջ լրագրողների ձերբակալությունները։ Stratfor-ում Թուրքիայի գծով մասնագետ Էմրե Դողուն նշել է, թե լրագրողների ձերբակալությունները AKP-ի գործը չեն, դրանք իրականացրել է «Գյուլենի միություն»-ը։ «Լրագրողների եւ գեներալների ձերբակալությունների հետեւանքով AKP-ն խիստ քննադատությունների ենթարկվեց երկրի ընդդիմության եւ ԱՄՆ-ի կողմից։ Էրդողանը պրագմատիկ գործիչ է։ Նա ընտրություններից առաջ նման քայլի չէր գնա։ Այս քայլն իրականացրած «Գյուլենի միությունը» ցանկացել է ճնշում գործադրել AKP-ի վրա։ Հիմնական հարցն է, թե ինչո՞ւ։ Իմ մի աղբյուրի հետ զրույցի ժամանակ պարզեցի, որ «Գյուլենի միությունը»-ը Էրդողանի դեմ ճնշումը թուլացնելու համար պահանջել է պատգամավորական 150 տեղ»,-նշել է Stratfor-ի վերլուծաբանը։

No comments: