Wednesday, April 11, 2012

Իրանի դեսպանը` Ղարաբաղյան խնդրի մասին

Report.am. 11-4-2012- "Իրանական կողմը վստահ է, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի տարածաշրջանի երկրների ջանքերով: Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները Իրանը մտադիր է օգտագործել Ղարաբաղյան խնդրի խաղաղ եւ արդարացի կարգավորման համար",- ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում հայտարարել է Բաքվում Իրանի դեսպան Բահեր Բահրամին` եւս մեկ անգամ կարեւորելով խնդրի կարգավորումը խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:

No comments: