Wednesday, April 11, 2012

Իրանի ԱԳ նախարար. Սիրիայում կատարվող բարեփոխումները պետք է իրականացվեն Բաշար ալ-Ասադի գլխավորությամբ

Panorama.am. 11-4-2012- Սիրիայում կատարվող բարեփոխումները պետք իրականացվեն Բաշար ալ-Ասադի գլխավորությամբ: Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ` հայտարարել ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին: Իրանի արտգործնախարարն այսօր Թեհրանում Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի հետ ունեցած մամլո ասուլիսի ընթացքում, նշելով, որ սիրիական խնդրի կարգավորման նպատակով Անանի առաջարկած 6 կետանոց առաջարկության փաթեթը ընդունվել է նաև Սիրիայի իշխանությունների կողմից, ընդգծել է, որ Իրանը դեմ է Սիրիայի ներքաղաքական զարգացումներում արտաքին միջամտությանը: Ալի Աքբար Սալեհին, միևնույն ժամանակ, գոհունակությամբ նշել է, որ Քոֆի Անանն իր միջնորդական առաքելության ընթացքում առաջ չի քաշել Սիրիայի իշխանությունների փոփոխման հարցը: Հիշեցնենք, որ Սիրիայի ներքաղաքական զարգացումների շուրջ Իրանի իշխանությունների հետ քննարկումներ անցկացնելու նպատակով Քոֆի Անանը երեկ մեկնել էր Թեհրան: Մինչ Իրան մեկնելը, Անանը մեկնել էր Թուրքիա, Սիրիա, Ռուսաստան և Չինաստան:

No comments: