Thursday, April 12, 2012

«Հայազն». Ադրբեջանական ժողովրդին կարճամետրաժ ֆիլմերով չէ, որ պիտի ճանաչենք

«Հայազն» Միության Գյումրու մասնաճյուղը հանդես է եկել հայտարարությամբ, որով իր դժգոհությունն ու անհանդորժողականությունն է հայտնում Գյումրիում ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության վերաբերյալ: «Հերթական անգամ գեորգի վանյան անունով հայտնի գրանտակերը փորձում է կազմակերպել իր ադրբեջանական ֆիլմերի այսպես կոչված «փառատոնը»: Երևանում հանդիպելով բնական հակազդեցության և ձախողվելով, հիմա էլ նա իր փորձերը տեղափոխել է մարզկենտրոններ: Միջոցառումը մշակույթի հետ ակնհայտորեն ոչ մի առնչություն չունի: Այն չունի նաև ճանաչողական նշանակություն: Ադրբեջանական ժողովրդին և պետությանը մենք նոր չենք ճանաչում և կարճամետրաժ ֆիլմերով չէ, որ պիտի ճանաչենք: Սա սովորական քաղաքական սադրանք է, որի օգնությամբ պացիֆիստի դիմակով այս կերպարը իր պատվիրատուների առջև փորձում է տպավորություն ստեղծել, թե հայ հանրությունը անհանդուրժող է և ռազմատենչ ու իր նմանների «խաղաղասիրական դաստիարակության» կարիքը ունի: Նա նաև փորձում է հավասարության նշան դնել, մի կողմից, Ադրբեջանում պետական մակարդակով ծավալված հայատյացության ու թշնամական հռետորաբանության, մյուս կողմից, հայ ժողովրդի ըստ էության հանդարտ և հավասարակշռված վերաբերմունքի միջև: Օտար կառույցների կողմից նման՝ սուտ խաղաղասիրական նախագծերի ծավալուն ֆինանսավորման նպատակը Հայաստանում հանրային կարծիքը մշակելն է հոգուտ տարածքային զիջումների, ինչպես նաև կեղծ խաղաղասիրական քարոզը, որը խիստ վտանգավոր է Ադրբեջանի ռազմական նախապատրաստությունների ֆոնին: Հայ ժողովուրդը բոլորից լավ է իմանում խաղաղության արժեքը և դասատուների կարիք չունի: Գյումրեցիները չեն հանդուրժի գեորգիվանյանների ու այլ գրանտակեր գործակալների վտանգավոր գործունեությունը իրենց քաղաքում»,-ասված է հայտարարության մեջ:

No comments: