Saturday, April 14, 2012

Թուրքիան չի պատրաստվում դադարեցնել Իրանի հետ էներգետիկական համագործակցությունը

News.am. 14-4-2012- Թուրքիան չի պատրաստվում դադարեցնել Իրանի հետ էներգետիկական համագործակցությունը: Այդ մասին ապրիլի 13-ին Անկարայում հայտարարել է Թուրքիայի Էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզը: Նախարարի խոսքով` չնայած Թեհրանի նկատմամբ Արեւմուտքի ներմուծած պատժամիջոցներին, Թուրքիան նախկինի պես կշարունակի նավթ եւ բնական գազ գնել հարեւան երկրից: Իրանը Թուրքիային նավթ մատակարարող հիմնական երկրներից է: Նախորդ տարի Իրանից ներկրված նավթի ծավալը կազմել է ընդհանուրի 50% -ից ավելին: Այս տարի ցուցանիշը 40%-ից ցածր չի լինի», - նախարարի խոսքերը փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Յըլդըզն ընդգծել է, որ Իրանից նավթի ներկրման որոշ կրճատումները կապ չունեն արեւմտյան երկրների պատժամիջոցների, ինչպես նաեւ Թուրքիայի վրա ԱՄՆ-ի ճնշումների հետ: Դա բացատրվում է Լիբիայից նավթի ներկրմամբ, ինչն անհրաժեշտ է այդ երկրի վերականգնման համար: Այդ նպատակով թուրքական նավթավերամշակող կորպորացիան 1 մլն տոննա նավթի գնման պայմանագիր է ստորագրել:

No comments: