Monday, April 16, 2012

«Թուրքիան իր հարևանների հետ հարաբերությունները բարելավվելու դեպքում միայն կդառնա ԵՄ-ի անդամ». թուրքագետ

Mardik.am. 14-4-2012- Թուրքիան արդեն 25 տարի փորձում է անդամակցել ԵՄ-ին, ընդ որում չանդամակցության գրեթե բոլոր պատճառները քաղաքական են: Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ վերջին տարիների իրադարձությունները Թուրքիայում ցույց են տալիս, որ եթե նախկինում թուրքական վերնախավը միասնական էր Թուրքիայի՝ ԵՄ-ի անդամակցության հարցում, հիմա մոտեցումները փոքր-ինչ փոխվել են, որը որոշ չափով պայմանավորված է նաև արաբական երկրներում տեղի ունեցող հեղափոխություններով: Մասնավորապես Թուրքիային հիմա ձեռնտու է իր դիրքերն ամրապնդել ավելի շատ Արևելքում, քան Արևմուտքում՝ դառնալով Արևելքի կարևոր կենտրոններից մեկը: Ինչքանով Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին կանդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների վրա կամ ինչ կշահի Հայաստանը դրանից, պրն Սաֆրաստյանի խոսքով՝ դժվար է ասել՝ ինչ կշահենք մենք դրանից, սակայն մոտ ապագայում Թուրքիան դժվար անդամակցի ԵՄ-ին, բացի այդ՝ կառույցին անդամակցելու համար անհրաժեշտ է, որ Թուրքիան իր հարևանների հետ կարգավորի իր հարաբերությունները: «Եթե այդ կետը Թուրքիան չկատարի, նա չի դառնա ԵՄ-ի անդամ, իսկ եթե դառնա այդ կառույցի անդամ, նրա արտաքին քաղաքականությունը պետք փոխվի»,- ասաց պրն Սաֆրաստյանը։

No comments: