Thursday, May 17, 2012

Իրանը համաձայնել է գալիք շաբաթ շարունակել միջուկային բանակցությունները

Tert.am. 16-5-2012- Իրանի և Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության ներկայացուցիչները Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Վիեննայում կայացած երկօրյա բանկցությունների ավարտից հետո համաձայնվել են կրկին հանդիպել հաջորդ շաբաթ, հայտնում է Associated Press-ը: Թեև 2 կողմերն էլ ոգևորված էին կայացած բանակցություններով, այնուամենայնիվ պարզ չէ` գործակալության ներկայացուցիչներն որևէ էական արդյունքի հասան դեպի Իրանի միջուկային օբյեկտները թույլտվություն ստանալու հարցում: «Մենք բավական արգասաբեր քննարկումներ անցկացրեցինք, փոխանակվեցինք մեր տեսակետներով և պայմանավորվեցինք հանդիպել գալիք երկուշաբթի»,- նշել է իրանական կողմի ներկայացուցիչ Ալի Ասղար Սոլտանեհը: Սակայն բանակցությունների ընթացքին հետևած արևմտյան դիվանագետները լավատես չեն և կարծում են, որ Իրանը որևէ լուրջ զիջումների չի գնա:

No comments: