Thursday, May 17, 2012

Թուրքիայում ձերբակալվել է Հայաստանի հետ խաղաղության կոչեր արած քաղաքապետը

Zham.am. 16-5-2012- Թուրքական «Հուրիյեթը» հայտնում է, որ Թուրքիայում ձերբակալել են Հայաստանի հետ սահմանակից Իգդիրի նահանգի Թուզլուջայի քաղաքապետ Ահմեթ Սալիթ Թյուրքանին եւ նրա 6 աշխատակիցներիմ: Նրանք մեղադրվում են պետության կողմից հայտարարված մրցույթներում խարդախություններ անելու մեջ: Իշխող կուսակցության ներկայացուցիչ քաղաքապետը հայ հանրությանը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ հայկական այդ բնակավայրի` Թուրքիայի կողմից բռնազավթման 91-րդ տարեդարձ օրը Արաքս գետի ափից խաղաղության աղավնիներ էր բաց թողել ու ջուրը նետել կարմիր եւ սպիտակ մեխակներ: Թյուրքանն այն ժամանակ հայտարարել էր. «Բոլոր սահմաններում խաղաղության վերականգնման հույսով մենք աղավնիներ ենք բաց թողոնում, իսկ սահմանից այն կողմ ապրող մեր հայ հարեւանների հետ համատեղ քայլերի համար գետ ենք նետում այս մեխակները»,-ասել էր նա:

No comments: