Thursday, May 31, 2012

Թուրքիան ԱՄՆ-ին փորձում է ցույց տալ, որ պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը

1in.am. 31-5-2012- Թուրքիան ԱՄՆ-ին փորձում է ցույց տալ, որ պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը` անդրադառնալով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այն հայտարարությանը, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սառեցված չէ: Նա նշեց, որ տեղեկություն չունի, թե արդյոք կան բանակցություններ, թե ոչ, սակայն հակված է մտածելու, որ չկան: «Իմանալով թուրքական դիվանագիտության մոտեցումները` կարող եմ ասել, որ Թուրքիան փորձում է ցույց տալ ԱՄՆ-ին, որ պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը: Սակայն իրականում շարունակում է իր քաղաքականությունը, որը հիմնվում է արցախյան հիմնահարցի վրա»,- մեկնաբանեց թուրքագետը: Անդրադառնալով Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցին Հայաստան` ասաց, թե կարելի է ենթադրել, որ Հիլարի Քլինթոնի այցի ժամանակ անպայման կբարձրացվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում: Ըստ նրա` այդպես կլինի, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ԱՄՆ քաղաքականության նպատակներից մեկն է այս տարածաշրջանում:

No comments: