Wednesday, May 16, 2012

«Ժողովուրդ». Հնարավոր է`առաջիկայում ՀՅԴ բյուրոյի անդամների

փոփոխություն տեղի ունենա Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` առաջիկա օրերին սպասվում է «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության բյուրոյի արտահերթ ժողով, որի ընթացքում կքննարկվեն կուսակցության առաջիկա անելիքներն ու կադրային հարցերը: Համենայնդեպս, հատկապես մերձավոր արևելքի երկրներում ՀՅԴ կառույցներից դժգոհությունը մեծ է, ինչը տեղի դաշնակցականներին հանգեցրել է այն մտքին, որ պետք է արտահերթ ժողով հրավիրել ու քննարկել առկա իրավիճակը: Թերթի աղբյուրները չեն բացառում, որ հնարավոր է` բյուրոյի անդամների փոփոխություն տեղի ունենա: Թերթը նշում է, որ ՀՅԴ բյուրոն կուսակցության ղեկավար մարմինն է: Թերթը փորձել է լուրը ճշտել ՀՅԴ բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանից, որն ասել է. «Նման նիստեր անցկացվում են որոշակի պարբերականությամբ`տարեկան 3-4 անգամ, ևս մեկն էլ նախատեսված է անցկացնել առաջիկայում»: Վարդանյանը, սակայն, հերքել է ՀՅԴ բյուրոյի վերնախավի փոփոխությունը` հայտարարելով, թե նման հարց չի քննարկվում:

No comments: