Thursday, June 7, 2012

Քըլըչդարօղլուն Էրդողանին է ներկայացրել Քրդական հարցի կարգավորման 10 կետանոց «ճանապարհային քարտեզը»

1in.am. 7-6-2012- Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ հանդիպել է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ՝ քննարկելու համար քրդական հարցի կարգավորումը: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) շտաբ-բնակարանում տեղի ունեցած այդ հանդիպումը տևել է մեկ ժամ: Հանդիպման ժամանակ Քըլըչդարօղլուն Էրդողանին է ներկայացրել քրդական հարցի կարգավորման՝ 10 կետից բաղկացած «ճանապարհային քարտեզը»: Բացի այդ, Քըլըչդարօղլուն անակնկալ առաջարկ է արել Էրդողանին՝ կապված նախորդ տարվա դեկտեմբերի 28-ին գրանցված Ուլուդերեի միջադեպի հետ, երբ թուրքական կործանիչների հարվածի հետևանքով զոհվել էր 34 խաղաղ քուրդ բնակիչ, որոնց դրել էին զինյալների տեղ: Քըլըչդարօղլուն Էրդողանին առաջարկել է խնդրի կարգավորման համար համատեղ այցելել Ուլուդերե և պարզել տեղի ունեցածը: Հանդիպումից հետո կողմերը գոհունակություն են հայտնել իրենց բանակցություններից: Հիշեցնենք, որ Էրդողանն ու Քըլըչդարօղլուն երկրի արտաքին ու ներքին քաղաքականությանն առնչվող հարցերում բազմիցս քննադատում ու վիրավորում են միմյանց: Սակայն երեկվա հանդիպումից առաջ Էրդողանը հայտարարել էր, որ քաղաքականության մեջ անթույլատրելի է վիրավորված մնալը, և չի կարելի այրել կամուրջներն ու հակառակորդներին որպես թշնամի պիտակելը:

No comments: