Thursday, June 7, 2012

«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին շահագործման կհանձնվի 2013 թվականի սկզբին

1in.am. 7-6-2012- Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ ՝ պլանավորված է մինչև 2012 թվականի ավարտը շահագործման հանձնել «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու վրացական հատվածը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի տրանսպորտի փոխնախարար Մուսա Պանախովը: Վերջինիս խոսքերով՝ ներկայումս շարունակվում է ԲԹԿ-ի վրացական հատվածի կառուցումը. «Եղանակային սառը պայմաններն ու տեղումները ձգձգել են երկաթուղու կառուցումը: Չնայած այդ ամենին՝ Վրաստանում ինտենսիվորեն շարունակվում է երկաթուղու կառուցումը: Մինչև այս տարեվերջ Վրաստանում կավարտվեն դեպի Թուրքիայի սահման երկաթգծի վրա տարվող աշխատանքները: Վերականգնողական աշխատանքներն են ընթանում արդեն Թուրքիայի տարածքում: Ձգձգումը հիմնականում կապված է վրաց-թուրքական սահմանի թունելի հետ: Թունելի երկարությունը կազմում է մոտ 4.5 մետր, ներկայումս աշխատանքներ են ընթանում դրանում: Այդ աշխատանքների ավարտից հետո՝ 2013 թվականի սկզբին, երկաթուղին կհանձնվի շահագործման»։

No comments: