Wednesday, June 6, 2012

Թուրքիայի խորհրդարանում կոչ են արել վերջնականապես հրաժարվել արձանագրություններից

HayNews.am. 6-6-2012- Թուրքիայի Ազգային մեծ ժողովում նույնպես քննարկվել է Հայաստանի զինված ուժերի կողմից 5 ադրբեջանցի դիվերստանտների ոչնչացման դեպքը: Թուրքիայի խորհրդարանի նիստի ժամանակ ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունից պատգամավոր Օքթայ Վուրալն անդրադարձել է հայոց բանակի իրականացրած գործողություններին, ինչի արդյունքում ադրբեջանական սադրիչ խումբ էր վնասազերծվել: Վուրալը, նշելով, թե Ադրբեջանի բանակի զինծառայողները սպանվել են «հայերի սադրանքի» հետևանքով` կոչ է արել «վերջնականապես հրաժարվել հայ-թուրքական արձանագրություններից և դրանք հանել մեջլիսի քննարկելիք փաստաթղթերի շարքից»: Նա նաև հավելել է, որ «պաշտոնական Անկարան պետք է սուր քննադատության ենթարկի Երևանին»:

No comments: