Wednesday, June 6, 2012

Դինքի գործով բողոքարկման դիմումն ուղարկվել է Թուրքիայի Գերագույն դատարան

Tert.am. 6-6-2012- «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով բողոքարկման դիմումն ուղարկվել է Թուրքիայի Գերագույն դատարան, տեղեկացնում է CNNturk-ը: Դինքի փաստաբանների կողմից Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարան ներկայացված բողոքարկման դիմումն ուղարկվել է նաև բոլոր կողմերին: 49-էջանոց բողոքարկման դիմումը ստորագրել են Դինքի երեք փաստաբանները, այդ թվում՝ Ֆեթհիյե Չեթինը: Նրանք ներկայացրել են 5 տարի տևած դատավարության ընթացքի վերաբերյալ իրենց դիտարկումները և պնդել, որ սպանության հետևում խմբավորում է կանգնած, ինչը բացահայտել է պետք: Դինքի ընտանիքը պնդում է, որ գործով անցած 19 ամբաստանյալների հանդեպ վճիռը փոխվի և նրանք դատապարտվեն որպես «ահաբեկչական խմբավորման» անդամեր: Դիմումում նրանք հիշեցրել էին, որ դատախազ Հիքմեթ Ուսթան նույնպես բողոքարկման դիմում էր ներկայացրել՝ դարձյալ նշելով, որ «սպանության հետևում խմբավորում կա:

No comments: