Wednesday, June 6, 2012

Cumhuriyet. Թուրքական բանտերում կա 102 լրագրող

Panorama.am. 6-6-2012- Թուրքիայի «Ազատություն լրագրողներին» պլատֆորմի անդամները երեկ Ստամբուլում արդարադատության պալատի դիմաց նստացույց են սկսել` պահանջելով ազատ արձակել ձերբակալված լրագրողներին: Բողոքի միջոցառումը կրում է «Վկայության օրեր» անվանումը: Թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) պարբերականը հայտնում է, որ հիշյալ ակցիայի մասնակիցները բանտերում գտնվող լրագրողների ձերբակալության մասին հրապարակավ վկայություններ են տալիս ու պահանջում ազատ արձակել նրանց: Նստացույցը շարունակվում է նաև այսօր: «Ազատություն լրագրողներին» պլատֆորմի ներկայիս նախագահ, Թուրքիայի լրագրողների արհմիության ղեկավար Էրջան Իփեքչին հայտարարել է, որ այսօրվա դրությամբ Թուրքիայի բանտերում գտնվող թուրք լրագրողների թիվը 102 է, որոնցից 87-ը` ձերբակալված են, իսկ 15-ը` արդեն դատապարտված: Նա նաև նշել է, որ այս պահի դրությամբ Թուրքիայում ձերբակալված և ազատության մեջ գտնվող 600 լրագրող դատական տարբեր գործերով մեղադրյալի աթոռին է:

No comments: