Thursday, June 7, 2012

Քլինթոնն ու Դավութօղլուն հանդիպել են նախաճաշի սեղանի շուրջ

News.am. 7-6-2012- ԱՄՆ-ի եւ Թուրքիայի համանախագահությամբ Ստամբուլում իրականացվելիք «Ահաբեկչության դեմ պայքարի համաշխարային ֆորում»-ի աշխատանքների բացման արարողությունից առաջ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն նախաշաճի սեղանի շուրջ հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Թուրքական Stargundem կայքի փոխանցմամբ` Քլինթոն-Դավութօղլու հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլի Conrad հյուրանոցում: Հանդիպման սկզբում լրագրողներին թույլ են տվել լուսանկարել, որից հետո հանդիպումը դռնփակ է շարունակվել: «Ահաբեկչության դեմ պայքարի համաշխարային ֆորում»-ին բացի ԱՄՆ-ից եւ Թուրքիայից, մասնակցելու են 29 երկրների նախարարների:

No comments: