Thursday, June 7, 2012

Սևակ Շահին Բալըքչըի սպանության գործով դատական հերթական նիստն է տեղի ունեցել

Tert.am. 7-6-2012- Դիարբեքիրի 2-րդ ռազմական դատարանում տեղի է ունեցել 2011թ. ապրիլի 24– ին թուրքական բանակում սպանված հայազգի 25–ամյա Սևակ Շահին Բալըքչըի գործով դատական հերթական նիստը, որը տևել է մոտ 3 ժամ: Ցուցմունք են տվել Բաթմանի Քոզլուք շրջանի ժանդարմերիայի զորամասում այդ օրը հերթապահություն իրականացնող 18 մարդ և Սևակին հիվանդանոց տեղափոխած վարորդը: «Նույն զորամասում ծառայող Քվանչ Աղաղօլուի ձեռքը զենք կար, իսկ մենք 150 մետր հեռավորության վրա, հերթապահի սենյակում թեյ էինք խմում: Երբ զենքի ձայն լսեցինք, հասկացանք, որ ինչ-որ բան է կատարվում: Զինվորների կողմ նայեցինք և տեսանք, ինչպես Սևակն ընկավ: Երբ հասանք նրանց մոտ, Աղաօղլուն ծնկներին խփելով լալիս էր: Նրանց հեռավորությունը 3 մետր էր, իսկ զենքը Սևակի գրկում էր: Առաջին օգնությունից հետո Սևակին մի մեքենա նստեցրինք, որ հիվանդանոց տեղափոխենք, սակայն Քոզլուքից 20 կմ հեռավորության վրա Սևակը մահացավ»,- գրեթե նույն ցուցմունքն են տվել բոլորը: Նիստին ներկա է եղել նաև Բալըքչը ընտանիքի փաստաբան Իսմայիլ Ջեմ Հալավուրթը, ով նշել է, որ այդ ցուցմունքները շատ կարևոր են: «Ցուցմունքներում հակասություններ կան, սակայն նիստը լավ անցավ»,- ասել է նա:

No comments: