Thursday, June 7, 2012

Ալի Լարիջանին զգուշացրել է Իսրայելին ու նրա դաշնակիցներին

1in.am. 7-6-2012- Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հայտարարել է, որ Իսրայելն ու նրա դաշնակիցները պետք է զգույշ լինեն, քանի որ նրանք խաղում են կրակի հետ՝ տարածաշրջանում անկարգություններ հրահրելով. «Մեր թշնամիները տարբեր դավեր են նյութում տարածաշրջանում, սակայն դրանով նրանք վնասում են միայն իրենց: Թշնամիները նոր արկածներ են փնտրում տարածաշրջանում այն բանից հետո, ինչ լրջորեն վնասվեցին տարածաշրջանային ընթացիկ հեղափոխություններից: Տնտեսական դժվարությունները չեն ազդի առաջ շարժվելու Թեհրանի ցանկության վրա»:

No comments: