Wednesday, June 6, 2012

Ռուսաստանի ԱԽ. Իրանին հավածելը բացասական հետեւանքների կբերի ինչպես Իսրայելի, այնպես էլ հարեւան երկրների համար

News.am. 6-6-2012- Իրանին հարվածելը կարող է հանգեցնել ծայրահեղ բացասական հետեւանքների ինչպես Իսրայելի, այնպես էլ հարեւան երկրների համար: Այս մասին «Վեստի-24»-ին տված հարցարզույցում նշել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը: Նրա կարծիքով, ռազմական հակամարտությունից խուսափելու համար, միջազգային հանրությունը պետք է շարունակի երկխոսությունն Իրանի հետ: Պատրուշեւի ներկայացմամբ, չի կարելի հայտարարել, որ Իրանի միջուկային խնդրի լուծման գործում բոլոր հնարավորություններն սպառված են: «Պետք է օգտագործել բանակցությունների պոտենցիալը, քանի դեռ դա կարող է արդյունք տալ: Բանակցություններն անհրաժեշտ են»,-նշել է Պատրուշեւը:

No comments: