Tuesday, June 5, 2012

Այս առավոտյան հայ-ադրբեջանական սահմանին զոհված ադրբեջանցիները նորակոչիկներ են ու ոչ բաքվեցիներ

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր առավոտյան, Տավուշի մարզում այսօր վաղ առավոտյան կանխվել է ադրբեջանական հերթական դիվերսիան, ինչի արդյունքում, ըստ ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության, սպանվել են ադրբեջանական բանակի հինգ ժամկետային զինծառայողներ, կան նաև մեծ թվով վիրավորներ: Արդեն իսկ պարզ են զոհված ազերիների անունները`Ալիև Ամիլ Նովռուզօղլի՝ ծնվ. 1988թ., Նեֆթչալա, Ազիզով Խալիդ Մաթլաբօղլի՝ ծնվ. 1993թ., Շեքի, Բաղիրով Վահիդ Ինթիգամօղլի՝ ծնվ. 1993թ., Ագսու, Աթաշլը Զիլֆուգար Վալիօգլու՝ ծնվ. 1993թ., Ջալիլաբադ, Իսմաիլով Էլչին Ալովսաթօղլի՝ ծնվ. 1993թ., Եվլախ: Եթե ուշադրություն դարձնենք զոհվածների ծննդյան թվերին ու ծննդավայրերին, ապա մեկ պարզ հետևության կհանգենք` զոհվածները, բացի սպայից, բոլորը նորակոչիկներ են և առանց բացառության Ադրբեջանական գյուղական բնակավայրերից են: Եզրակացությունը թերևս միակն է՝ ադրբեջանական բանակում «առաջ են մղվում» նորակոչիկները, որոնք միաժամանակ «հարուստ ու բարեկեցիկ» Բաքվից չեն:

No comments: