Tuesday, June 5, 2012

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Փարիզում. Մամեդյարով

Tert.am. 5-6-2012- Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհանդիպեն հունիսի 18-ին, Փարիզում: Այս մասին, Trend-ի փոխանցմամբ, Բաքվում լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Նա նշել է, որ շփման գծում մարդկային կորուստները բացասաբար կազդեն Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացի վրա: «Քանի դեռ հակամարտությունը լուծված չէ, նման միջադեպերը, ցավոք, կշարունակվեն, այդ իսկ պատճառով մենք կոչ ենք անում Հայաստանին աշխատանքներ սկսել խաղաղ համաձայնագրի շուրջ»,- ասել է Մամեդյարովը` հավելելով, որ Փարիզում Ադրբեջանը «կփորձի համոզել հայկական կողմին ստատուս-քվոյի պահպանման անընդունելիության մասին»: «Մենք գիտակցում ենք, որ այս թեման բավական զգայուն է, և հակամարտող կողմերը, ինչպես նաև միջազգային միջնորդները պետք է այս ձգձգվող հակամարտության լուծման ուղիներ որոնեն»,- ասել է ադրբեջանցի նախարարը:

No comments: