Thursday, June 7, 2012

Քլինթոնը կոչ է արել Ադրբեջանին հարգելու մարդու իրավունքները

Tert.am. 6-6-2012- ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը քննադատել է Ադրբեջանին մարդու իրավունքների հարցում, հաղորդում է BBC-ն: Բաքու կատարած իր կարճատև այցի շրջանակներում Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իլհամ Ալիևի կառավարությանը կոչ է անում հարգելու ադրբեջանցիների, իրենց կարծիքը խաղաղ արտահայտելու իրավունքը և խնդրում է ազատ արձակել քաղբանտարկյալներին: Իրավապաշտպանները Ադրբեջանի իշխանություններին մեղադրում են այլախոհությունը ճնշելու, անօրինական կերպով ազատազրկելու, ինչպես նաև կտտանքներ կիրառելու մեջ: Բաքվում Քլինթոնը նաև նավթագազային արդյունաբերությանը նվիրված առևտրային ցուցահանդես է այցելել: Ըստ BBC-ի՝ փորձագետների գնահատմամբ, ամերիկյան ընկերությունները երկրի անկախացումից հետո Ադրբեջանի էներգետիկայի ոլորտում 8 մլրդ դոլարի ներդրումներ են իրականացրել: Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Հիլարի Քլինթոնը նշել էր, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում նոր մոտեցումներ կլինեն: Նա նաև նշել էր, որ այդ հարցը կքննարկվի երկու շաբաթ անց Ադրբեջանի, Հայաստանի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Փարիզում կայանալիք հանդիպման ընթացքում: ԱՄՆ պետքարտուղարը Բաքվում նշել էր, թե ԱՄՆ-ը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի սկսվի:

No comments: