Thursday, June 7, 2012

Էրդողանի հայտարարությունը Հունաստանի «մուրալու» մասին զայրացրել է պաշտոնական Աթենքին

Tert.am. 7-6-2012- Պաշտոնական Աթենքը դժգոհ է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Հունաստանի տնտեսությանն առնչվող հայտարարություններից: Էրդողանը Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում հայտարարել էր, որ Հունաստանը միջազգային հանրությունից 100 մլրդ եվրո է «մուրում»: «Հունաստանը հարևաններից իր խնդիրների հանդեպ հարգանք է պահանջում` դրանց շուրջ աղմուկ բարձրացնելու փոխարեն»,- ի պատասխան հայտարարել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Դիմիտրիս Ցիոդրասը: Թուրքիայի վարչապետն արձագանքելով իր հիմնական ընդդիմախոսի` Քեմալ Քըլըչդարօղլուի մեղադրանքներին, թե չնայած ճգնաժամին` Հունաստանն ավելի լավ վիճակում է, քան Թուրքիան, հայտարարել էր. «Ինչպե՞ս կարող է մի երկիր, որը 100 մլն եվրո մուրալ միջազգային հանրությունից, որը փորձում է կղզիներ վաճառել, օրինակ հանդիսանալ Թուրքիայի համար»: Էրդողանը նաև հայտարարել էր, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը 92 մլրդ դոլարի ռեզերվ ունի, իսկ ի՞նչ ունի Հունաստանը: «Թուրքիան դեռ երկար ճանապարհ պիտի անցնի, Հունաստանում անգամ նվազեցումից հետո մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ին հասնելու համար: Այնպես որ հարևան պետությունն ավելի լավ լանի սեփական խնդիրներով զբաղվի և դրա հետ մեկտեղ փորձի ավելի կառուցողական երկկողմ հարաբերություններ հաստատել»,-ասել է Հունաստանի ներկայացուցիչը: Իսկ Financial Times պարբերականն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հունական ճգնաժամը կարող է բացասաբար ազդել նաև Թուրքիայի տնտեսության վրա:

No comments: