Monday, July 9, 2012

Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված նիստ` Լիբանանում

Լիբանանում ՀՀ դեսպանությունում կայացել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված Լիբանանի
կենտրոնական մարմնի հերթական նիստը, որը վարում էր Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, հանդիպման օրակարգի հիմնական հարցն էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հետ հետագա ծրագրերի և գործողությունների համակարգումը: Քննարկվել են նաև կենտրոոնական, տարածաշրջանային և տեղական մարմինների ծրագրերի իրականացման հնարավորություններն ու մեխանիզմները: Ընդգծվել է Հայաստանում և Սփյուռքում նախատեսվող աշխատանքների ընդհանուր ուղղությունների հստակեցման անհրաժեշտությունը:

No comments: