Monday, July 9, 2012

Իրանի նախագահը փորձում է փրկել Ուրմիա լիճը

News.am. 9-7-2012- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հանձնարարել է համապատասխան
պաշտոնատար անձանց եւ կազմակերպություններին միջոցներ ձեռնարկել, որոնք անհրաժեշտ են Արաքսից Ուրմիա (Կապուտան) լիճ ջուր փոխանցելու համար: Ինչպես տեղեկացնում է Mehr-ը,նշված քայլերը նպատակ են հետապնդում կանխել լճի չորացումը: Այդ մասին նախօրեին հայտարարել է Իսլամական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Նադեր Գազիպուրը: Գազիպուրը, ով խորհրդարանում ներկայացնում է իրանական Արեւմտյան Ադրբեջան տարածքը, շեշտը դրել է չորացման բնապահպանական հետեւանքների վրա: Նրա խոսքով` լճի 80 տոկոսն արդեն չորացել է, եւ նոր նախագիծը կլինի արդյունավետ եըւ տնտեսապես նպատակահարմար, տեղեկացնում է Mehr գործակալությունը:

No comments: