HayNews.am. 13-7-2012- Թուրքիայի ամենահին գրատունը` Librairie de Pera-ն, աճուրդի կհանի 150 տարվա հնությամբ մի Ավետարան` գրված հայատառ քրդերենով: Այդ մասին հաղորդում է թուրքական «Սթար» պարբերականը: Աղբյուրի փոխանցմամբ` «Հաբերթյուրք» լրատվամիջոցին հարցազրույց տված գրատան տնօրեն Ուղուր Փլաթերը Ավետարանի կապակցությամբ հայտնել է. «1857 թ. հայատառ քրդերենով գրված մի Ավետարան էլ աճուրդի կհանվի: Այն տարիներին հատկապես բողոքական միսիոներները հայատառ քրդերենով ավետարաններ էին հրատարակել` ուղղված քրդերով հոծ բնակեցված շրջաններում ապրող հայերին, որոնք թեև քրիստոնյա էին, սակայն հայերենից առավել քրդերենով էին հաղորդակցվում: 150 տարվա հնությամբ այս Ավետարանը աճուրդի կհանվի 2 հազար 500 թուրքական լիրայով», փոխանցում է Akunq.net-ը: Saturday, July 14, 2012
Հայատառ քրդերենով 150-ամյա Ավետարանը Թուրքիայում վաճառքի կհանվի
HayNews.am. 13-7-2012- Թուրքիայի ամենահին գրատունը` Librairie de Pera-ն, աճուրդի կհանի 150 տարվա հնությամբ մի Ավետարան` գրված հայատառ քրդերենով: Այդ մասին հաղորդում է թուրքական «Սթար» պարբերականը: Աղբյուրի փոխանցմամբ` «Հաբերթյուրք» լրատվամիջոցին հարցազրույց տված գրատան տնօրեն Ուղուր Փլաթերը Ավետարանի կապակցությամբ հայտնել է. «1857 թ. հայատառ քրդերենով գրված մի Ավետարան էլ աճուրդի կհանվի: Այն տարիներին հատկապես բողոքական միսիոներները հայատառ քրդերենով ավետարաններ էին հրատարակել` ուղղված քրդերով հոծ բնակեցված շրջաններում ապրող հայերին, որոնք թեև քրիստոնյա էին, սակայն հայերենից առավել քրդերենով էին հաղորդակցվում: 150 տարվա հնությամբ այս Ավետարանը աճուրդի կհանվի 2 հազար 500 թուրքական լիրայով», փոխանցում է Akunq.net-ը:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment