
Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ օգոստոսի 1-4-ը Թուրքիայում տեղի է ունենալու Բարձրագույն ռազմական խորհրդի (YAŞ) նիստ, որում քննարկվելու է կալանավորված 68 գործող զինվորականներից 39-ի հարցը: Ակնկալվում է, որ YAŞ-ի նիստում երկարաձգվելու են կալանավորված 19 գեներալների զինծառայության ժամկետը, իսկ 20-ը ճանաչվելու են պաշտոնաթող գեներալներ:
Այդ 68 գործող զինվորականները կալանավորվել են «Էրգենեկոն», «Բալյոզ», «2007 թվականի ապրիլի 27-ի հուշագիր» և «1997 թվականի փետրվարի 28-ի հետմոդեռնիստական հեղաշրջում» գործերի շրջանակներում:
No comments:
Post a Comment