Thursday, July 19, 2012

Թուրքիան մտադիր է Ռուսաստանից С-300-ների փոխարեն С-400 համալիրներ կորզել

Tert.am. 18-7-2012- Թուրքիան Ռուսական կողմից խնդրում է թուրքական տենդերին ներկայանալ ոչ թե С-300 «Ֆավորիտ» այլ С-400 «Տրիումֆ» հրթիռային համակարգով: Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: Նման հարցադրմամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պետք է դիմեր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ռուսական զենիթահրթիռային համալիրներ գնելու մտադրության մասին Թուրքիան հայտարարել էր դեռ 2009թ.-ին: Ավելի քան 4 մլրդ դոլար արժողությամբ մրցույթի մասնակիցների շարքում կան ամերիկյան PAC-3 Patriot համալիրները, եվրոպական SAMP/T համալիրները` Aster 30 հրթիռներով, ռուսական С-300 և С-400 համալիրները, ինչպես նաև չինական HQ-9 համալիրները, որոնք ռուսական С-300Բ-ի տարատեսակն է: Ռուսական С-400 համալիրը С-300-ի տրամաբանական շարունակությունն է և դրան գերազանցում է ավելի մեծ գործողության շառավղով և արդիական էլեկտրոնային համակարգերով: С-400-ը կարող է հայտնաբերել թիրախները մինչև 600կմ հեռավորության վրա և խոցել դրանք մինչև 400կմ հեռավորության վրա: Դրա համար կիրառվում են նոր սերնդի 40Н6Е հրթիռներ, որոնք ՌԴ բանակի սպառազինության մեջ դեռ չկան:

No comments: