Wednesday, July 18, 2012

ԼՂՀ նախագահական ընտրություններին կհետևեն ավելի քան 80 միջազգային դիտորդական խմբեր. Արցախի ԿԸՀ

Հուլիսի 19-ին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն
կիրականացնեն ավելի քան 80 միջազգային խմբեր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Ռայա Նազարյանը՝ հավելելով, որ հավատարմագրվող դիտորդների թիվը գնալով ավելանում է: «Դիտորդական խմբեր կան Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Բելգիայից, Բուլղարիայից, Իռլանդիայից, Հոլանդիայից, ինչպես նաև Եվրախորհրդարանից ու եվրոպական այլ կառույցներից»,- ասաց նա: Ռայա Նազարյանը նաև տեղեկացրեց, որ ընտրություններին կհետևեն նաև արտասահմանցի 48 լրագրողներ: Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները Արցախում կկայանան հուլիսի 19-ին: Թեկնածուները երեքն են՝ ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյան, Արցախի հերոս Վիտալի Բալասանյան և Արկադի Սողոմոնյան:

No comments: