Wednesday, July 18, 2012

Էրդողանը Ասադին մեղադրում էր բռնության մեջ, իսկ այդ պահին թուրք ոստիկանները ծեծում էին քրդերին

News.am. 18-7-2012- Թուրքական երգիծական շաբաթաթերթ LeMan-ը Էրդողանի՝ Ասադին ուղղված խիստ ելույթն ու Դիարբեքիրում ցուցարարների դեմ կիրառված բռնությունները պատկերել է շաբաթաթերթի շապիկին։ «Դիարբեքիրում «Ազատության համար ժողովրդավարական դիմադրություն»-ը ոստիկանության դաժան միջամտությամբ կասեցվեց։ Դիարբեքիրը պատերազմի դաշտի վերածվեծ։ Իսկ նույն ժամերին Քոջաելիի մարզադաշտում Ասադին մեղադրում էր բռնությունների մեջ»,-նշում է LeMan շաբաթաթերթը։ Նշենք, որ Դիարբեքիրի նահանգապետարանը չէր արտոնել հուլիսի 14-ին քրդական կուսակցության կողմից անցկացվելիք ցույցը՝ պատճառաբանելով, թե կարող է անկարգություններ լինեն։ Դիարբեքիրի քաղաքապետարանը եւ քրդական կուսակցության պատգամավորները հայտարարել էին, որ իշխանությունների որոշումն անհիմն է եւ ցույցն իրականացրել էին։ Սակայն թուրքական իշխանությունների հրահանգով ոստիկանությունը խիստ միջոցներ է ձեռնարկել ցույցը ցրելու համար։ Ոստիկանությունը բռնի ուժ է կիրառել ցուցարարների եւ նկատմամբ՝ օգտագործելով մահակներ, արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ։ Ձերբակալվել են ցույցն մասնակից մոտ 100 հոգի։ Ոստիկանության գործողություններից տուժել եւ հիվանդանոց էին տեղափոխվել Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրն ու մի քանի քուրդ պատգամավորներ:

No comments: