Tert.am.14-7-2012- Հուլիսի 14-ին տեղի ունեցավ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Երևան աշխատանքային այցով ժամանած Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հանդիպումը: Ըստ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության՝ Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ փոխըմբռնման մթնոլորտում անցնող բարձր մակարդակի պարբերական շփումները կողմերի միջև հնարավորություն են ընձեռում հետևելու ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, մտքեր փոխանակելու տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ, նախանշելու երկկողմ համագործակցության նոր ուղիներ: Վրաստանի արտգործնախարարն իր հերթին ընդգծել է, որ վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, ինչը թույլ է տալիս հնարավորինս արդյունավետ կերպով կյանքի կոչել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը և կարգավորել խնդիրները: Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտի կատարելագործման, միջազգային կազմակերպություններում համագործակցության, էներգետիկ փոխգործակցության ապահովման և հայ-վրացական պետական սահմանի սահմանազատման հարցերը: Բանակցությունների օրակարգում էին վիրահայությանը հուզող խնդիրները և դրանց լուծմանը ուղղված ջանքերը: Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ: Saturday, July 14, 2012
ՀՀ և Վրաստանի արտգործնախարարները քննարկել են հայ-վրացական պետական սահմանի սահմանազատման հարցերը
Tert.am.14-7-2012- Հուլիսի 14-ին տեղի ունեցավ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Երևան աշխատանքային այցով ժամանած Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հանդիպումը: Ըստ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության՝ Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որ փոխըմբռնման մթնոլորտում անցնող բարձր մակարդակի պարբերական շփումները կողմերի միջև հնարավորություն են ընձեռում հետևելու ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, մտքեր փոխանակելու տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ, նախանշելու երկկողմ համագործակցության նոր ուղիներ: Վրաստանի արտգործնախարարն իր հերթին ընդգծել է, որ վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, ինչը թույլ է տալիս հնարավորինս արդյունավետ կերպով կյանքի կոչել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը և կարգավորել խնդիրները: Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտի կատարելագործման, միջազգային կազմակերպություններում համագործակցության, էներգետիկ փոխգործակցության ապահովման և հայ-վրացական պետական սահմանի սահմանազատման հարցերը: Բանակցությունների օրակարգում էին վիրահայությանը հուզող խնդիրները և դրանց լուծմանը ուղղված ջանքերը: Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment