Wednesday, July 18, 2012

Թուրք նախարարը քուրդ պատգամավորներին «թշվառ» է անվանել

News.am. 17-7-2012- Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը խիստ է արձագանքել հուլիսի 14-ին Դիարբեքիրում քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցության կողմից կազմակերպված ցույցին մասնակցած 18 քուրդ պատգամավորներին։ Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Իսրիս Նաիմ Շահինը կազմակերպված մամուլի ասուլիսից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ Անդրադառնալով հուլիսի 14-ին Դիաքրբեքիրում քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության կողմից առանց թույլտվության կազմակերպված ցույցին, Իդրիս Նաիմ Շահինն ասել է, թե պատգամավորը չպետք է մասնակցի առանց թույլտվության ցույցի։ Թուրք նախարարը նկատի ունենալով ցույցի օրը Դիարբեքիրում գտնվող 18 քուրդ պատգամավորներին, նշել է, թե հուլիսի 14-ին Դիարբեքիրում 18 թշվառ պատգամավոր կար։ Նշենք, որ Դիարբեքիրի նահանգապետարանը չէր արտոնել հուլիսի 14-ին քրդական կուսակցության կողմից անցկացվելիք ցույցը՝ պատճառաբանելով, թե կարող է անկարգություններ լինեն։ Դիարբեքիրի քաղաքապետարանը եւ քրդական կուսակցության պատգամավորները հայտարարել էին, որ իշխանությունների որոշումն անհիմն է եւ ցույցն իրականացրել էին։ Սակայն թուրքական իշխանությունների հրահանգով ոստիկանությունը խիստ միջոցներ է ձեռնարկել ցույցը ցրելու համար։ Ոստիկանությունը բռնի ուժ է կիրառել ցուցարարների եւ նկատմամբ՝ օգտագործելով մահակներ, արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ։ Ձերբակալվել են ցույցն մասնակից մոտ 100 հոգի։ Ոստիկանության գործողություններից տուժել եւ հիվանդանոց էին տեղափոխվել Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրն ու մի քանի քուրդ պատգամավորներ:

No comments: